Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իրականությունից կտրված ուտոպիստ «լեգիտիմականը»

Իրականությունից կտրված ուտոպիստ «լեգիտիմականը»
03.05.2024 | 15:53

Հերթական անգամ ստացա միկրոինֆարկտի դոզաս՝ դիտելով հանրայինի եթերում վարչապետ կոչեցյալի շարքային մեգաաբսուրդները, նոնսենսներն ու լիրիկական զեղումները:

Դեռ ոչինչ, որ մտքերը ցաքուցրիվ էին, անհոդաբաշխ, որ մանիպուլյացիան ու դեմագոգիան համեմված պաթետիկ բառակույտերով ջուրծեծոցի-գլուխարդուկ էր, տորիչելյան դատարկության ու մարտնչող տգիտության դեմոնստրացիա էր;

Որ մեկ հարցազրույցի ընթացքում կարող է հարկի-անհարկի, 40-ից ավելի անգամ օգտագործել «լեգիտիմ» բառը:

Որ «լեգալ» ու «լեգիտիմ» բառերի ճիշտ կիրառումն անգամ չգիտի խոսքի ու բերած օրինակների մեջ:

Որ առ այսօր չգիտի, թե երբ է եղել հայ-ադրբեջանական զինադադարը, որի որպես վերջնարդյունք կազմվել են քարտեզներ, որոնց մասին օրեր առաջ ակնարկում էին «ոչ ու բարով» ընդդիմադիրները:

Անգամ զարմանալի չէ, երբ խելակորույս պատուհասը մեզ «տիկ-տոկով» երկրի կառավարման դասեր, բարեխիղճ քաղաքացու խրատներ է տալիս ու էֆեկտ ապահովելու համար ինքնաջրցանվում ուղիղ եթերում:

Որ այս տեմպերով գնա իր անոմալ վարքն ու էքստրաօրդինար մտքերն ավելի պատկերավոր արտահայտելու համար ինքնախարազանում ու սուիցիդ էլ կտեսնենք:

Չենք էլ զարմանում, երբ հակապետական, ապազգային տարրը բարբաջում է, թե՝ «Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից, որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն չէ», «4 գյուղերի չհանձնումը Ադրբեջանի համար լեգիտիմ առիթ է Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար», «Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է.

Եվ ոչ միայն. դա մեր սուվերենության, մեր գոյության երաշխիքն է», «ՊՆ դիրքեր չենք ունենալու սահմանին. զինվորն ի՞նչ գործ ունի կանգնի սահմանին»…

Դե հա՝ մեր զինվորները պետք է վոլեյբոլի և ֆուտբոլի համաբանակային առաջնության մասնակցեն։ Բանակը դրա համար է, ոչ թե հայրենիքի սահմանները պաշտպանելու:

Զարմանում ու զայրանում ենք՝ լսելով.

- «Կիրանցի դպրոցի երեխաներն ի՞նչ պետք է անեն, որ մի քանի մետր էն կողմ ադրբեջանցի տեսնեն» հարցի՝

- «Կիրանցի դպրոցի շուրջ ծառեր է պետք տնկել, որ երեխեքը ադրբեջանցիներին չտեսնեն կամ պատ շարել, որ ադրբեջանցիք դպրոցը չտեսնեն» ցինիկ պատասխանը:

Սրանք դեռ տանելի են:

Ավելի աննորմալ վարքագիծ ու կատարյալ ապուշություններ ենք տեսել ու լսել:

Բայց որ ուղիղ տեքստով, անկաշկանդ ասում է՝ «Եթե առաջիկա տարիներին պահպանենք մեր պետականությունը, կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստան գոյություն կունենա», վեր էր ցանկացած ենթադրություններից ու պատկերացումներից:

Երկրի ղեկավար, ով բացահայտ կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության պետականությունն ու առհասարակ նրա լինելիությունը…

Եվ այդ մարդը, ով կասկածում է Հայաստանի լինել-չլինելը, դեռ շարունակում է պետություն ղեկավարել:

Ավելին, հրաժարական չի տալիս, ինքնասպան չի լինում:

ՈՒ նման մարազմի վարպետ ֆանտաստիկ ֆենոմենը մեր երկրի ղեկավարն ու ժողովրդի առաջնորդն է:

Մարդ, ով կտրվել է իրականությունից ու իրեն փրկիչ-մեսիա կարգած, ապրում է իր ուտոպիստական, երևակայական աշխարհում ու պարտադրում է իր վերացական ենթադրությունները սեփական ժողովրդին:

Իսկ թե ով է նրան իրականություն դարձի բերելու՝ հարց հարցոցն է:

Այս ամենի հանդուրժումը տեսնելով՝ մնում է ասել, որ մեզ հասնում է նման ողբերգական, դառը իրականություն:

Սա մեր ընտրությունն է, որի հետ առերեսված ու համակերպված ապրում ենք:

ՈՒ թքած, թե նվաստացած ենք ու ստորացած, որ տառապում ենք մազոխիզմով ու Ստոկհոլմյան սինդրոմով:

Կա աքսիոմա.

եթե ազգը սիրահարված է իր դահիճին, նախիրի պես կմորթվի։

ՈՒ չբողոքեք, չտվայտվեք:

Վնասակար է առողջությանը:

«Խաղաղության խաչմերուկ» չհասած էլ պահե՛ք, իջնող կա:

Իսկ մինչ այդ, գնացեք Կասկադ ու վայելեք ջազային բալլադ կամ դեպի Սարյան՝ գինու համտեսման:

Սոդոմ Գոմոր է, երկիրն էլ վերածված Ավգյան ախոռի, «արտառոց ոչինչ չկա»…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ